BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նախախնամությունը մեզ պատժում է այն բանի համար, որ մենք առաջնորդվել ենք մյուսներին նմանվելու մղմամբ

Նախախնամությունը մեզ պատժում է այն բանի համար, որ մենք առաջնորդվել ենք մյուսներին նմանվելու մղմամբ
26.09.2023 | 11:31

Ընդհանրապես, խոնարհել է պետք ազգային դրոշները, որոնք այդպես առատորեն կախել են այս հինգ տարիների ընթացքում պիղծ ու ազգադավ ռեժիմի խեղկատակ պատուհասները` արժեզրկելով մեր ազգային բոլոր ատրիբուտները։

Եթերից ժամանակավորապես վերացնել է պետք պաթոսային երաժշտությունը և հաղորդումները։

Լռութուն է պետք, որ մարսենք Արցախի հայաթափման ու ցեղասպանության այս ծանր ազգային ողբերգությունը։ Սա հատկապես պետք է հանրային այն նստվածքին՝ ապասոցիալական ու մոտ ապասոցիալական խավին, որը, մոլագարված պիղծ պատուհասի կոչով, նետվել էր քաղաքական փորձարկումների դաշտ։

Հանգստացեք և խորհեք ձեր մոլագար վարքի մասին, երբ ամեն գյուղացի ու քաղաքաբնակ «լիմիտչիկ» իրեն զգում էր վարչապետի կարգավիճակում ու քանդում էր ավանդական ու ազգային հազարամյակների համակարգը։

Միգուցե խելքի՞ գաք։

Ես ներկայումս ՏՏ ոլորտի ներկայացուցիչ եմ, և ինձ ոչ մեկը չի կարող տարհամոզել, որ մեր դեմ չի կիրառվել մեքենայական՝ արհեստական քաղտեխնոլոգիաների գործիք՝ օգտվելով մեր բաց ու կոմպլեմենտար վիճակից։

«Բա ուրիշներն անում էին, մենք չանեի՞ք», ֊ գոռում է խելագարված ամբոխը։

Հայաստանյան կոյուղիների պայթեցումը զուտ հայկական երևույթ չէ։ Այն պայթելու է բոլոր երկրներում։ Ուղղակի նախախնամությունը մեզ պատժում է այն բանի համար, որ մենք առաջնորդվել ենք մյուսներին նմանվելու մղմամբ, որովհետև ուրիշներին նմանվելու իրավունք մենք չունենք։

Հայ ես ծնվել, ուրեմն առաքելություն ունես կատարելու, ինչպես՝ մեր նախնիները։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ